Հայտնի են դարձել iPhone 8-ի հանգուցային առանձնահատկությունները

  • Բիզնես - 18 Ապրիլի 2017, 17:01
Apple կորպորացիան կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով: Այս մասին հայտնել է Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով MacRumors-ին:

Մասնագետի խոսքով՝ Apple-ը պլանավորում է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերեւույթի տակ, որպեսզի այն գործի էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում  առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված  դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաեւ ընկերությունը կարող է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:   

Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը եւ չժանգոտվող պողպատից կորպուս: Նաեւ այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար: 

Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի եւ այլ մետաղների հատուկ համահալվածք է եւ իր կառուցվածքով ավելի շատ ապակի է հիշեցնում:

Ամենաընթերցվածը