Ֆինանսների նախարարությունը 400 միլիարդ դրամի պարտատոմսեր կթողարկի

  • Բիզնես - 18 Ապրիլի 2017, 15:37
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը թողարկելու է կարճաժամկետ և միջնաժամկետ պարտատոմսեր` հետևյալ պարարմետրերով.            

Թողարկման ծավալը՝ 200,000,000,000 (երկու հարյուր միլիարդ) դրամ:             

Պարտատոմսերը վաճառվում են անվանական արժեքի նկատմամբ զեղչատոկոսով կամ հավելավճարով և մարվում են անվանական արժեքով: Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 8.00%, հաշվարկվում է շրջանառության մեջ եղած պարտատոմսերի նկատմամբ:      

Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային՝ թողարկման օրվա համապատասխան օրը, պարտատոմսերի մարման օրն է՝ 29 ապրիլի 2020թ.:

Պարտատոմսի ձեռք բերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը՝ 1000 դրամ:         

Պարտատոմսերի աճուրդին կարող են մասնակցել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընտրված գործակալները, որոնք գործում են իրենց անունից և իրենց հաշվին կամ իրենց անունից ներդրողների հաշվին: Պոտենցիալ գնորդների նկատմամբ սահմանափակումներ չկան:          

Միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր       

Թողարկման ծավալը 200,000,000,000 (երկու հարյուր միլիարդ) դրամ: Արժեկտրոնային եկամտաբերությունը սահմանվում է տարեկան 9.00%: Հաշվարկվում է շրջանառության մեջ եղած պարտատոմսերի նկատմամբ:

Արժեկտրոնների վճարումները կատարվում են կիսամյակային՝ թողարկման օրվա համապատասխան օրը: Պարտատոմսերի մարման օրն է՝ 29 ապրիլի 2022թ.:  

Ամենաընթերցվածը