ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը մասնակցում է «Իմ ֆինանսների ամիս 2017» ծրագրին

  • Բիզնես - 18 Ապրիլի 2017, 11:01
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն, արդեն 2-րդ տարին է, մասնակցում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագրին, որն այս տարի  կազմակերպվում է ապրիլի 15-ից մայիսի 15-ը:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ն այս տարի ևս կազմակերպելու է մրցույթ ֆեյսբուքյան օգտատերերի համար, որի 3 հաղթողներին տրվելու են անակնկալ մրցանակներ:

Ինչպես նաև Բանկը  իրականացնելու է ֆինանսական շրջագայություններ և տեղեկատվական սեմինարներ  Բանկի Գլխամասային գրասենյակում և ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնում: