Ոսկու համաշխարհային գներն աճում են

  • Բիզնես - 17 Ապրիլի 2017, 12:00
Ոսկու համաշխարհային գները հասել են 2016 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն նշագծին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության սաստկանալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Անցած շաբաթ ոսկին թանկացել էր 2,5 տոկոսով. շաբաթվա ընթացքում աճի այդ դինամիկան ամենազգալին է դարձել անցած տարվա հունիսից ի վեր:

Երեւանի ժամանակով ժամը 10:20-ին ոսկու գինը սակարկությունների փակման նախորդ մակարդակի համեմատությամբ աճել է 0,08 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1289 դոլար: Արծաթի գինը նունպես բարձրացել է 0,22 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչեւ 18,55 դոլար:

Ամենաընթերցվածը