Բացվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի թվով 48-րդ մասնաճյուղը

  • Բիզնես - 14 Ապրիլի 2017, 13:38
Այսօր բացվեց ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի թվով 48-րդ մասնաճյուղը:

«ԿՈՏԱՅՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ը Բանկ-ի 2րդ մասնաճյուղն է Աբովյան քաղաքում, որը գտնվում է Հատիսի փող. 1/80/8 հասցեում:

Հաճախորդները կարող են օգտվել  ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ի ծառայություններից երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից մինչև 18:00-ը: ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ը մատուցում է բանկային գործառնությունների ամբողջական փաթեթ` ստեղծելով հաճախորդների համար հարմարավետ և արդյունավետ սպասարկման պայմաններ:

Ինչպես նշեց Բանկի գործադիր տնօրեն Ա. Գալստյանը իր ելույթում, այս տարի նախատեսվում է Բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնում Երևան քաղաքում և մարզերում: Նման քաղաքականությամբ Բանկը մշտապես բարելավում է իր հաճախորդների սպասարկման որակը և ստեղծում բարենպաստ սպասարկման պայմաններ նրանց համար:

Նշենք նաև, որ մինչև 15.05.2017թ-ը  ՄԱՍՆԱՃՅՈՒՂ-ում ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար գործելու են արտոնյալ պայմաններ ներքոնշյալ ծառայությունների համար`

· Բանկային հաշվի բացում և սպասարկում ` ԱՆՎՃԱՐ,

· Բանկի կողմից թողարկված քարտերի տարեկան սպասարկում ` 50% զեղչ (բացառությամբ ArCa Gold Paradox  քարտատեսակի),

· +0.5% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին ՀՀ դրամով և 183 օր և ավելի և +0.25% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքին ԱՄՆ դոլարով 367 օր և ավել ժամկետով Ժամկետային ավանդ ներդնելու դեպքում,

· Անշարժ գույքի գրավադրմամբ, 2 անձանց երաշխավորմամբ և Ակնթարթ վարկերի առաջին 5 հաճախորդներին -1% արտոնյալ տոկոսադրույք գործող տոկոսադրույքից` յուրաքանչյուր վարկի գծով:

Իսկ այսօր «ԿՈՏԱՅՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ այցելած բոլոր հաճախորդներին Բանկը մատուցեց անակնկալ  նվերներ: 

Ամենաընթերցվածը