Maserati-ն Նյու Յորքում կցուցադրի Ghibli Nerissimo սեդանը

  • Բիզնես - 13 Ապրիլի 2017, 15:44
Maserati մակնիշը Նյու Յորքի ավտոսրահում ցուցադրելու է Ghibli Nerissimo սեդանի հատուկ տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին հայտնել է Highsnobiety-ն: Ավտոմեքենայի թափքը եւ սրահը սեւ գույնի են:

Մեքենան հանդերձված է 3,0-լիտրանոց V6 շարժիչով, որը զարգացնում է մինչեւ 404 ձիաուժ հզորություն: Ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի սեդանը հասնում է 4,7 վայրկյանի ընթացքում, իսկ նրա առավելագույն արագությունը ժամում 283 կիլոմետր է:

Հատուկ շարքի յուրաքանչյուր ավտոմեքենա ստանալու է հերթական համարով անվանական ցուցանակ: Ընդամենն ընկերությունը պլանավորում է թողարկել այդպիսի 450 ավտոմեքենա, դրանք նախատեսված են Հյուսիսային Ամերիկայի եւ Կանադայի շուկաների համար:   

Էքսկլուզիվ նորույթի նվազագույն գինը կկազմի 77,2 հազար դոլար՝ Ghibli Nerissimo վերափոխակի համար: Ghibli S Nerissimo եւ Ghibli S Q4 Nerissimo սեդանները կարժենան համապատասխանաբար 84 հազար եւ 86,5 հազար դոլար:

Ամենաընթերցվածը