Լոնգ Բիչի ավտոսրահում ներկայացրել են Տեսլայի մրցակցին

  • Բիզնես - 12 Ապրիլի 2017, 16:42
Faraday Future ընկերությունը Լոնգ Բիչի ավտոսրահում ներկայացրել է FF91 ավտոմեքենան, որը դառնալու է Տեսլայի մրցակիցը, գրում է Futurism հանդեսը:

FF91 էլեկտրոմոբիլն ունի 130 կՎտ*ժ հզորությամբ մարտկոց և մեկ լիցքավորմամբ ընթանում է 700 կմ: Ավտոմեքենայի հզորությունը 1050 ձիաուժ է, որը թույլ է տալիս 96 կմ/ժամ արագության հասնել 2.39 վայրկյանում: Տեսլայի լավագույն ցուցանիշը 2.5 վայրկյան է:

FF91-ը հագեցած է ինքնուրույն ընթացքի համար սարքավորումներով՝ 10 տեսախցիկներով, 13 ռադարներով ու 12 գերձայնային ցուցիչներով: 

Ամենաընթերցվածը