ՀԾԿՀ-ն թույլատրել է ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքը «Տաշիր Կապիտալին»

  • Բիզնես - 12 Ապրիլի 2017, 16:14
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 70 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին:

Նախագծում նշված է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 70 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը»:

Ամենաընթերցվածը