Ամերիկյան Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը կապիտալիզացիայով դարձել է առաջինն ԱՄՆ-ում՝ շրջանցելով General Motor-ին: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Տեսլայի արժեքը հասել է 51 միլիարդ դոլարի, ինչը 1.7 միլիարդով շատ է GM-ի արժեքից: 2016 թվականին Տեսլան 76000 մեքենա է արտադրել՝ կրելով 675 միլիոն դոլարի վնաս: GM-ն իր հերթին 10 միլիոնից ավելի ավտոմեքենա է վաճառել՝ 9.43 միլիարդ դոլարի շահույթ ստանալով:
Տեսլան դարձել է ամենաթանկ ավտոարտադրող ընկերությունն ԱՄՆ-ում
- Բիզնես - 10 Ապրիլի 2017, 18:55