Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալները նվազել են 31 մլրդ դրամով

  • Բիզնես - 05 Ապրիլի 2017, 18:45
Հայաստանում 2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 404 մլրդ 950 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, 2016 թվականի դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 436 մլրդ 081 մլն դրամ: Հունվարին առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2016-ի դեկտեմբերի համեմատ պակասել է 31 մլրդ 131 մլն դրամով:

Տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալում հունվարին ռեզիդենտներին հատկացվել է 2 տրլն 114 մլրդ 619 մլն դրամ, իսկ դեկտեմբերին` 2 տրլն 116 մլրդ 834 մլն դրամ: Այդ թվում` հունվարին ձեռնարկություններին տրամադրվել է 1 տրլն 212 մլրդ 852 մլն դրամ վարկ, իսկ դեկտեմբերին 1 տրլն 211 մլրդ 122 մլն դրամ: Տնային տնտեսություններին հունվարին տրամադրվել է 777 մլրդ 405 մլն դրամի վարկ, իսկ դեկտեմբերին` 779 մլրդ 623 մլն դրամի: Հունվարին առևտրային բանկերի կողմից կազմակերպություններին տրամադրվել 75 մլրդ 939 մլն դրամի, իսկ դեկտեմբերին` 76 մլրդ 709 մլն դրամի վարկ: Այլ ֆինանսական կազմակերպություններին հունվարին առևտրային բանկերը տրամադրել են 48 մլրդ 424 մլն դրամի վարկ, իսկ դեկտեմբերին այն կազմել էր 49 մլրդ 380 մլն դրամ:

2017 թվականի հունվարին առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 290 մլրդ 331 մլն դրամի վարկ, իսկ 2016-ի դեկտեմբերին` 319 մլրդ 248 մլն դրամի:

Ամենաընթերցվածը