Ներկայացվել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգ-ինքնաթիռով»

  • Բիզնես - 15 Մարտի 2017, 16:32

Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգ-ինքնաթիռով (Magic Carpet)՝  շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր: Այս մասին ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: 

Փակ հարթակը կարող Է օգտագործվել որպես ռեստորան հանրանավի տախտակամածերից մեկի վրա՝ նախատեսված 90 մարդու համար: Մյուս տախտակամածում «գորգ-ինքնաթիռը» վերածվում է հանգստի գոտու ջրավազանի կողքին:  

Հարթակը նաեւ կարող է կատարել յուրատեսակ վերելակի դեր. այն իջեցնում են ջրի վրա, իսկ այնուհետեւ բարձրացնում նավ՝ ավելի փոքր նավերով հանրանավին մոտեցած ուղեւորներով: Նավը նախատեսված է գրեթե երեք հազար ճանապարհորդների համար:

Այն կբազավորվի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում (Ֆլորիդա, ԱՄՆ): Celebrity Edge-ի առաջին ծովային ճանապարհորդությունը պլանավորված է 2018 թվականի դեկտեմբերի 16-ին: