Սինգապուրի օդանավակայանը ճանաչվել է լավագույնն աշխարհում

  • Բիզնես - 15 Մարտի 2017, 10:43
Բրիտանական Skytrax հետազոտական ընկերությունն աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչել Սինգապուրի Չանգին:

Երկրորդ տեղում Տոկիոյի միջազգային օդանավակայանն է, որին հաջորդում է հարավկորեական Ինչհոնի օդանավակայանy: Տասնյակում են նաև Մյունխենի, Հոնգ Կոնգի, Դոհայի, Տյուբուի, Ցյուրիխի, Լոնդոնի, Ֆրանկֆուրտի օդանավակայնները:

Skytrax World Airport Awards-ն օդանավակայանների գնահատման ոլորտում գլխավոր մրցանակն է: Այս տարի հարցմանը մասնակցել են 105 երկրների 14 միլիոն ուղևորներ: Ընդհանուր առմամբ գնահատվել են 550 օդանավակայաններ:

Ամենաընթերցվածը