ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ամփոփեց Ձմեռային ակցիայի արդյունքները

  • Բիզնես - 14 Մարտի 2017, 17:59
Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ամփոփեց 2016թ-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ-ի մարտի 1-ը իրականացվող ակցիայի արդյունքները: Նշված ժամանակահատվածում Բանկի կողմից սպասարկվող բոլոր վճարային համակարգերի միջոցով ամենաշատ քանակով գումարներ փոխանցած և ստացած ֆիզիկական անձանց համար խաղարկվեցին  հայրենական արտադրության 3 Արմֆոն/ArmPhone սմարթֆոն: Ընտրությունն իրականացվեց պատահականության սկզբունքով Բանկի Գլխամասային գրասենյակում` ամենաշատ քանակով գործարքներ իրականացրած հաճախորդների շրջանում:

Նշենք, որ նման ակցիաներ կազմակերպվում են պարբերաբար:

Բանկում մինչև ապրիլի 7-ը գարնանային միամսյակի առթիվ կանանց բոլոր քարտերը տրամադրվում են 50% զեղչով:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը չի մոռանում   տղամարդկանց  մասին`  հատուկ նվերներ և անակնկալներ մատուցելով նաև նրանց: Բանկի «Քո Ընտրությունը» վարկային գծերից օգտվող յուրաքանչյուր 10-րդ տղամարդ հաճախորդ  կստանա անվճար քարտ (ArCa Classic, MasterCard Standard, MasterCard Gold,  Visa Classic, Visa Gold): Վերոնշյալ վարկային գծերից օգտվող և պատահականության սկզբունքով ընտրված  հաճախորդներին   սպասվում են անակնկալներ:

Ամենաընթերցվածը