Նավթի գները շարունակում են նվազել

  • Բիզնես - 13 Մարտի 2017, 11:19
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Այսօր Brent նավթի գինը կազմել է 51 դոլար մեկ բարելի դիմացը, որն ամենացածր գինն է 2017 թվականի ընթացքում: WTI նավթն էլ վաճառվում է 48 դոլարով մեկ բարելի դիմաց:

Նավթի գնի նվազմանը նպաստում են նաև ԱՄՆ նավթի պաշարների վերաբերյալ տվյալները: Ըստ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության՝ անցյալ շաբաթ պաշարներն ավելացել են 1.6%-ով և կազմել 528.4 միլիոն բարել: