Ժնևի ավտոսրահում որոշել են տարվա լավագույն ավտոմեքենաները

  • Բիզնես - 09 Մարտի 2017, 18:30
Ժնեւի ավտոսրահում հայտարարել են «Աշխարհի այս տարվա լավագույն ավտոմեքենան» (WCOTY) մրցույթի ֆինալիստներին: Դրանց ցուցակը հասանելի է World Car Awards կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Դրանում տեղ են գտել քրոսովերներ՝ գերմանական Audi Q5-ը եւ Volkswagen Tiguan-ը եւ բրիտանական Jaguar F-Pace-ը: Հաղթողը կհայտարարվի ապրիլին Նյու Յորքում: 

Անցյալ տարի տարվա լավագույն ավտոմեքենա է ճանաչվել Mazda MX-5 ռոդսթերը, 2015 թվականին՝ Mercedes-Benz W205-ը:

WCOTY մրցույթն ամեն տարի անցկացնում է 2014 թվականից հունվարից: Հաղթողներին որոշում են աշխարհի 70-ից ավելի ավտոլրագրողներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը