Տաս տարի առաջ ներկայացվեց առաջին iPhone-ը

  • Բիզնես - 10 Հունվարի 2017, 11:45
Ուղիղ տաս տարի առաջ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին iPhone-ը: Չնայած նրան, որ սմարթֆոնները որպես այդպիսին ավելի վաղ են ի հայտ եկել, այսօր սակայն, հենց  iPhone-նն է համարվում առավել տարածված: Այսքան տարիների ընթացքում մարդիկ այնքան են հարմարվել սմարթֆոնին, որ շատերն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց այդ սարքի: Սակայն նման կարծիքի հակառակորդներն էլ կան, ովքեր համարում են, որ սմարթֆոնները նաեւ բարդացնում են կյանքը:

Աշխարհում շուրջ 2.1 մլրդ սմարթֆոնների օգտատեր կա, որոնց կեսը Ասիայի բնակիչներն են: Առաջին տեղում Չինաստանն է՝ 552 մլն, հետո Հնդկաստանը՝ 223 մլն, ապա ԱՄՆ-ը՝ 207 մլն, - գրում է BBC-ին:

Համարվում է, որ iPhone-ը հաջողության է հասել AppStore-ի հայտնվելուց հետո, որտեղ կարելի է հավելվածներ գնել: Ջոբսի կենսագրության մեջ բավական լավ նկարագրված է այն պահը, երբ նա դեմ էր ծրագրավորողների կողմից հավելվածների ստեղծմանը, սակայն նրան կարողացել են համոզել, որից հետո այդքան լայն տարածում սկսեց գտնել iPhone-ը: Այն համարվում է ընկերության ամենահաջողված ապրանքը:


Ամենաընթերցվածը