Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերին մի փոքր նվազել է

  • Բիզնես - 05 Հունվարի 2017, 19:06
Հայաստանի արտաքին պարտքը 2016-ի վերջին նվազման միտում է ցուցաբերել: Ազգային վիճակագրական ծառայության՝ տարեվերջին հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 494.973 մլն ԱՄՆ դոլար:

Նոյեմբերի 1-ի համեմատ պարտքը նվազել է 48.566 մլն դոլարով: Սակայն, սպասվում է, որ դեկտեմբերի ցուցանիշներն ավելի բարձր կլինեն, քանի որ դեկտեմբերի վերջին Ազգային ժողովն արտաքին պարտքի ներգրավման միանգամից երեք համաձայնագիր վավերացրեց:

Դեկտեմբերի մեկի դրությամբ արտաքին պարտքից 3 մլրդ 997.133 մլն դոլարը կառավարության պարտքն է, մնացածը՝  Կենտրոնական բանկինը: 

Ամենաընթերցվածը