Ford-ը նոր Fiesta է ներկայացրել

  • Բիզնես - 30 Նոյեմբերի 2016, 16:22

Ford ընկերությունը պաշտոնապես ներկայացրել Է նոր սերնդի Fiesta հետչբեքը: Այժմ մոդելը կառաջարկվի չորս վերափախակներով. Active արտաճանապարհայինը, շքեղ Vignale-ը, «ոճային» Titanium-ը եւ «մարզականացված» ST-Line-ը: Ավտոմեքենաների պրեմիերան կարայացել Է Գերմանիայում հատուկ միջոցառման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մոդելի տեխնիկական միջուկի վերաբերյալ տեղեկատվություն արտադրողն առայժմ չի ներկայացրել: Նախնական տեղեկատվությամբ՝ Fiesta-ն կկառուցվի նույն շասիի վրա, ինչ եւ նախկինում, ինչպես նաեւ պահպանել Է ուժային  կայանքների նախկին շարքը: Բացի դրանից, հետչբեքը նախկինի պես առաջարկվում Է երեք եւ հինգդռնանի վերափոխակներով: