Daimler-ը 10 մլրդ եվրո կներդնի Էլեկտրամոբիլների մշակման բնագավառում

  • Բիզնես - 28 Նոյեմբերի 2016, 14:34

Գերմանիայի Daimler AG ավտոմոբիլաշիական կոնցեռնը 10 միլիարդ եվրոյի ներդրումներ  կկատարի էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների մշակման բնագավառում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deutsche Welle-ին:

Մինչեւ 2025 թվականի վերջը պլանավորվում է մշակել Էլեկտրամոբիլների 10 մոդելներ, հայտարարել Է ավտոկոնցեռնի վարչության նախագահ Թոմաս Վեբերը Stuttgarter Zeitung եւ Stuttgarter Nachrichten թերթերում հրապարակված հարցազրույցում: 

Այս տարվա սեպտեմբերին Փարիզի ավտոսալոնում Daimler-ը ներկայացրել է Generation EQ բացառապես էլեկտրական շարժիչով նոր ավտոմոբիլը: Կոնցեռնի պլաններով՝ 2025 թվականին էլեկտրամոբիլների բաժինը Daimler-ի վաճառքների ընդհանուր  ծավալում կկազմի 15-ից մինչեւ 25 տոկոս: Վեբերը հայտնել է, որ ստեղծվելիք տասն էլեկտրամոբիլներից երեքը կլինեն Smart դասի:

Daimler-ը մտադիր Է մշակել մարտկոցներ, որոնք նրա Էլեկտրամոբիլներին թույլ կտան առանց լրալիցքավորման հաղթահարել 600-ից մինչեւ 700 կիլոմետր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Ամենաընթերցվածը