Երկրորդ հեղափոխությունը համաշխարհային էներգետիկ շուկայում

  • Բիզնես - 24 Նոյեմբերի 2016, 16:58

2040 թվականին հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումներն իրենց ծավալներով կգերազանցեն խողովակաշարերով գազի մատակարարումներին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն են բովանդակում Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) նյութերը, որոնք տարածվել են ՀԲԳ-ի արտադրո ղների եւ սպառողների՝ նոյեմբերի 24-ին Տոկիոյում բացված  միջազգային խորհրդաժողովում:

Այսպես, ԷՄԳ-ի գնահատումներով՝ 2040 թվականին ՀԲԳ-ի մատակարարումները կկազմեն գազի համաշխարհային մատակարարումների 53 տոկոսը: 2014 թվականի տվյալներով՝ ՀԲԳ-ի մատակարարումները կազմել են ընդհանուր բաժնի 42 տոկոսը: «Մենք լուրջ աճ ենք տեսնում ՀԲԳ-ի վաճառքի գործում. արդյունքում ՀԲԳ-ի բաժինն Էլ Է լրջորեն աճել,- այս առնչությամբ նշել Է ԷՄԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը՝ ելույթ ունենալով խորհրդաժողովում: Մենք ակնկալում ենք, որ շատ շուտով ավելի շատ գազ կվաճառվի ՀԲԳ-ի տեսքով, այլ ոչ թե գազատարներով»:   

«Բնական գազի շուկայում մենք մոտենում ենք երկրորդ հեղափոխությանը, նկատի առնելով ՀԲԳ-ի բաժնի մեծացումը,- հայտարարել Է Բիրոլը:- Եթե նայենք հաջորդ 20 – 25 տարում  Էներգահաշվեկշռում Էներգետիկայի բոլոր տեսակներին, ապա  կլինեն երկու գերակշռող ուղղություններ. վերականգնվող Էներգետիկա եւ բնական գազ»: Բիրոլի կարծիքով՝ հենց դրանք «կգերակշռեն Էներգիայի մյուս աղբյուրների նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը