Հայաստանը 30 միլիոն դոլարի նոր վարկ կվերցնի

  • Բիզնես - 24 Նոյեմբերի 2016, 15:39

Հայաստանն Ասիական զարգացման բանկից կներգրավի 30 մլն դոլարի, իսկ Զարգացման ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկային միջոցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում նշեց, որ ԱԶԲ-ից ստացվելիք միջոցներՍ կուղղվեն ենթակառուցվածքների ամրապնդմանը, իսկ ֆրանսիական գործակալությունից ստացվածը բյուջետային աջակցություն է:

Ենթակառուցվածքների կայունության ապահովման ծրագրի 2-րդ փուլի ուղղություններն են էներգետիկ հատվածն ու քաղաքային ճանապարհների ցանցի զարգացումը:

Ամենաընթերցվածը