Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչները. Աղանբեգյանը 10-րդն է

  • Բիզնես - 24 Նոյեմբերի 2016, 09:15
Forbes ամսագրի ռուսական խմբագրությունը հրապարակել է Ռուսաստանի ամենաբարձր վարձատրվող կառավարիչների ցանկը: 10-րդ տեղում է «Օտկրիտիե Հոլդինգի» գլխավոր տնօրեն Ռուբեն Աղանբեգյանն է, որը 2015 թվականին ստացել է 6 միլիոն դոլար եկամուտ: Անցած տարվա վարկանիշում Աղանբեգյանը 11 միլիոն դոլարով 8-րդ տեղում էր:

Վարկանիշը գլխավորում է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը 17.7 միլիոն դոլար եկամուտով: Երկրորդ տեղում «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն է, որն անցած տարի ստացել է 13 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը 11 միլիոն դոլարով:

Ֆորբսը վարկանիշը կազմելիս հաշվի է առել աշխատավարձերը, պարգևավճարները, բաժնետոմսերի տեսքով վճարումները, դուստր կառույցների տնօրենների խորհրդում մասնակցության համար պարգևավճարները: Վարկանիշում չեն ներառվել այն կորպորացիաներն ու ընկերությունները, որոնց կառավարիչները սեփականատերերն են: 

Ամենաընթերցվածը