RyanAir-ի ղեկավարը կանխատեսում է, որ ավիատոմսերն անվճար կդառնան

  • Բիզնես - 23 Նոյեմբերի 2016, 10:24
RyanAir ավիափոխադրող ընկերության ղեկավար Մայքլ Օ'Լիրին հայտարարել է, որ մոտակա 10 տարում, հնարավոր է, սկսեն անվճար տոմսեր տրամադրել: Այս մասին նա ասել է Լոնդոնում օդանավակայանների օպերատորների համաժողովի ժամանակ:

Ըստ Օ'Լիրիի՝ եթե տոմսերն անվճար լինեն, հետևաբար ինքնաթիռները լեփ-լեցուն կլինեն, իսկ ընկերությունը շահույթ կստանա՝ օդանավակայանների հետ կիսելով օդանավակայանների խանութներում կատարված առևտրից ստացած շահույթը:

Նրա խոսքով, ներկայում եվրոպական օդանավակայանները գնալով ավելի գրավիչ առաջարկներ են անում ավիաընկերություններին: Ապագայում ավիաընկերությունների վճարած տարբեր տուրքերի կրճատումը կամ վերացումը կարող են նպաստել անվճար տոմսերի ի հայտ գալուն:

Օ'Լիրիի խոսքով, այս գործընթացով շահագրգռված են փոքր օդանավակայանները, որոնք ցանկանում են մեծացնել ուղևորահոսքը: