Հաքերները հարձակվել են Հայաստանի բանկոմատների վրա

  • Բիզնես - 22 Նոյեմբերի 2016, 10:46
Կիբերհանցագործները Եվրոպայի ավելի քան 10 երկրներում հարձակումներ են իրականացրել բանկոմատների վրա՝ օգտագործելով հատուկ ծրագրեր և սարքավորումներ գումար դուրս բերելու համար: Այս մասին գրում է Ռոյթերը՝ հղում անելով Group IB ռուսական կիբերանվտանգության ընկերությանը:

Չնայած հարձակումներն իրականացվում են ավելի քան 5 տարի, այս տարվա գործողությունները մասշտաբային են եղել: Հաքերները նոր ծրագրերի միջոցով արդեն կարողանում են միանգամից մեծ թվով բանկոմատների վրա հարձակումներ գործել:  

Group IB-ն չի նշել, թե որ բանկերի բանկոմատներն են կողոպտվել, սակայն նշել է երկրները, որոնց թվում են Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Էստոնիան, Վրաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Մալայզիան: