2016 թ. Չինաստանի տնտեսությունն աճել է 6.7%-ով

  • Բիզնես - 19 Հոկտեմբերի 2016, 10:32
2016 թվականին հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանի տնտեսությունն աճել է 6.7%-ով: ՀՆԱ ծավալը հասել է 7.87 տրիլիոն դոլարի: Այս մասին նշված է Չինաստանի վիճակագրական վարչության հրապարակած զեկույցում, որին հղում է անում BBC-ն:

Աճը գերազանցել է երկրի իշխանությունների սպասելիքները: Միևնույն ժամանակ Չինաստանի տնտեսական աճը 2010 թվականից սկսած դանդաղում է: 2010 թվականին այն աճել է 10.4%-ով, 2011-ին՝ 9.2%-ով, իսկ 2012-ին՝ 7.8%-ով, 2015-ին՝ 6.9%-ով: 

Ամենաընթերցվածը