ԿԲ-ն ցանկանում է ազատվել Համահայկական բանկից. ՀԺ

  • Բիզնես - 18 Հոկտեմբերի 2016, 08:54
Հայկական ժամանակ թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ բանկի սեփականատերը փոխվելու Է: Ներկայում Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում Է ՀՀ Կենտրոնական բանկը։

«Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում Է ազատվել այս կառույցից, որը, ըստ Էության, անիմաստ բեռ Է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք Է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից Էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը ըստ Էության չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում Է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում Է 20 հազար դոլարը», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը