Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների արժեքը նվազել է

  • Բիզնես - 17 Հոկտեմբերի 2016, 19:08

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան են ներմուծվել 95 մլն 577,3 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ներմուծված տրանսպորտի միջոցների ընդհանուր արժեքը կրճատվել է շուրջ 22%-ով: 2015 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ցուցանիշը կազմել էր մոտ 122 մլն 594,6 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցների մասնաբաժինը կազմել է մոտ 5%:

2016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 275 մլն 173,6 հազար ԱՄՆ դոլարի մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 4,3 տոկոսով:

Հայաստան ներմուծման ընդհանուր կառուցվածքում մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների մասնաբաժինը կազմել է  մոտ 13,8 տոկոս: