ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը հանձնեց սեպտեմբեր ամսվա պարգևները Ria Money Transfer-ի հետ համատեղ ակցիայի շրջանակներում

  • Բիզնես - 17 Հոկտեմբերի 2016, 17:04
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ria Money Transfer-ի համատեղ ակցիայի շրջանակներում հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ:

Սեպտեմբեր ամիսվա ընթացքում վերոնշյալ համակարգից օգտված  մեկ հաճախորդ, ով ընտրվել է պատահականության սկզբունքով, և Ria համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած  ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի աշխատակից  ստացան  դրամական պարգևներ և պատվոգրեր:

«Ria Money Transfer»  վճարային համակարգի և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ նախաձեռնությամբ մինչև դեկտեմբերի 31-ը անցկացվող ակցիայի շրջանակներում «Ria Money Transfer» վճարային համակարգի միջոցով դեպի եվրոպական մի շարք երկրներ` Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Նորվեգիա, Նիդերլանդլեր, Շվեդիա, Շվեյցարիա, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Դանիա, փոխանցվող գումարների սակագինը կկազմի փոխանցվող գումարի 1%-ը:

Ինչպես նաև, Ria համակարգից օգտված ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Ամենաընթերցվածը