Սամսունգը հաշվել է Galaxy Note 7-ից կրելիք վնասները

  • Բիզնես - 14 Հոկտեմբերի 2016, 12:58
Samsung Electronics ընկերությունը հայտարարել է, որ Galaxy Note 7 հեռախոսի արտադրության դադարեցման պատճառով հաջորդ երկու եռամսյակներին եկամուտները կկրճատվեն 3 միլիարդ դոլարով, տեղեկացնում է Ռոյթերը:

Հարավկորեական ընկերությունը նշել է, որ միայն 2017 թվականին առաջին եռամսյակում հասույթը կրճատվելու է 900 միլիոն դոլարով:

Note 7-ը, որը պետք է դառնար Apple-ի iPhone 7-ի մրցակիցը, տեխնիկական թերությունների պատճառով այլևս չի արտադրվի: