Չինաստանը միլիարդատերերի թվով գերազանցել է ԱՄՆ-ին

  • Բիզնես - 13 Հոկտեմբերի 2016, 14:20
Վանգ Ջիանլին
Վանգ Ջիանլին
Չինական Ֆորբսը՝ Հուրունը, որը հրատարակվում է Շանհայում, ներկայացրել է չինացի միլիարդատերերի ցանկը, որից հետևում է, որ միլիարդատերերի թվով Չինաստանը գերազնացել է ԱՄՆ-ին: Ըստ թերթի, որին հղում է անում BBC-ն, Չինաստանում 594 միլիարդատեր կա, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 535:

Չինաստանի ամենահարուստ մարդը Վանգ Ջիանլինն է 32.1 միլիարդ դոլարով, իսկ երկրորդ տեղում Ջեք Ման է 30.6 միլիարդ դոլար կարողությամբ: Այնուամենայնիվ, չինացի ոչ մի միլիարդատեր աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ցանկում չկա: 

Ամենաընթերցվածը