«Լիդիան ինթերնեյշընըլ»-ը պատրաստվում է Հայաստանում կատարել 370 մլն դոլար ներդրում

  • Բիզնես - 12 Հոկտեմբերի 2016, 19:17

Անցած 10 տարիների ընթացքում «Լիդիան ինթերնեյշընըլ» ընկերությունը ներդրումներ է կատարել Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նյու Յորքում կազմակերպված համաժողովի շրջանակներում «Լիդիան ինթերնեյշընըլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը նշել է, որ մինչ այժմ ընկերությունը 85 մլն դոլար է ներդրել հանքարդյունաբերական ծրագրի գնահատման ու հետազոտո ւթյան համար:

«Հիմա էլ պատրաստվում ենք կատարել գուցե անկախությունից հետո Հայաստանում ամենամեծ ներդրումը` շուրջ 370 մլն դոլար, որը կծախսվի հավանաբար առաջիկա 18 ամիսների ընթացքում: Կարծում եմ, որ Հայաստանը, ինչպես այս համաժողովը փորձում է ցույց տալ, դարպաս է աշխարհի մեկ ամբողջական հատվածի նկատմամբ»,- նշել է Սթիվենսոնը:

Նրա խոսքով` Հայաստանն ունի շատ լավ կրթված և ունակ աշխատուժ: «Զարգացման տեսանկյունից, կարծում եմ, Հայաստանը տարածաշրջանի երկրների շրջանում մեջտեղում է գտնվում, սակայն այն կարող է լավ հիմք հանդիսանալ տարածաշրջան մուտք գործել ցանկացողների համար»,- ընգծել է Սթիվենսոնը:

Ամենաընթերցվածը