Չինաստանում iPhone 7-ը պայթել է տիրոջ ձեռքերում

  • Բիզնես - 12 Հոկտեմբերի 2016, 10:33
Apple ընկերության կողմից թողարկված iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել է տիրոջ ձեռքերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել է China Daily թերթը:

Հենանի նահանգի Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել է, որ հեռախոսը պայթել է, երբ ինքը փորձում էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու կես է դարձել, իսկ տղամարդը ձեռքերի եւ դեմքի աննշան վնասվածքներ է ստացել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA