Դուբայում սկսվել է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը

  • Բիզնես - 11 Հոկտեմբերի 2016, 15:08
Դուբայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է The Tower («Աշտարակ») շենքի կառուցումը: Շինարարության ավարտից հետո աշտարակը 100 մետրով կգերազանցի Դուբայի «Բուրջ-Խալիֆ» 828 մետրանոց երկնաքերի բարձրությունը, որն ունի աշխարհի ամենաբարձր կառույցի կարգավիճակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտ նել է Khaleej Times-ը:

Emaar Properties ընկերության՝ նախագծի ներդրողի  աշխատողները շինհրապարակ են դուրս են եկել Դուբայ-Քրիկ Հարբորի շրջանում, որտեղ գտնվելու է 928-մետրանոց «Աշտարակը»: Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մակտումը:

Երկնաքերի կառուցման արժեքը կկազմի 3,67 միլիարդ դիրհամ կամ շուրջ 1 միլիարդ դոլար: Նախագծի իրագործման հետ կապված բոլոր աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչեւ ԷՔՍՊՕ-2020 Համաշխարհային ցուցահանդեսի սկսվելը, որն անցկացվելու է Դուբայում: