«Գազպրոմբանկը» հայ ներդրողներին է վաճառել «Առէկսիմբանկի» 100 % բաժնետոմսերը

  • Բիզնես - 11 Հոկտեմբերի 2016, 08:39
«Գազպրոմբանկը» հայ ներդրողների խմբին է վաճառել «Առէկսիմբանկ» դուստր ընկերությունը, որը սեպտեմբերին հայտնվել էր ԱՄՆ-ի սեկտորային պատժամիջոցների տակ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Գազպրոմբանկը Առէկսիմբանկի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառել է ներդրողների խմբին Հայաստանից: Միևնույն ժամանակ, Գազպրոմբանկը շարունակում է մասնակցել այդ երկրում իրագործվող մի շարք ներդրումային նախագծերի իրականացմանը», ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: