Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան հանդիպմանը

  • Բիզնես - 10 Հոկտեմբերի 2016, 15:09

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 7-9-ը Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, միջոցառման մասնակիցները քննարկել են լայն շրջանակի հարցեր:

Այցի ընթացքում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի հետ: Քննարկումը վերաբերել է ՀԲ-ի եւ ԵԱՏՀ-ի միջեւ համագործակցության ամուր հիմքերի ստեղծմանը, ներառյալ կողմերի միջեւ ինստիտուցիոնալ հարաբերությունների հարցերը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության զարգացման եւ ռեգիոնալիզացիայի գործընթացների բովանդակային ասպեկտները, տարածաշրջանում կառուցվածքային վերափոխումների, Եվրասիական տնտեսական միությունում թվային տրանսֆորմացիայի հեռանկարները:

Տիգրան Սարգսյանը նշել է ԵԱՏՀ-ի եւ ՀԲ-ի նպատակների ու խնդիրների ընդհանրությունը տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման ապահովման առումով: «Դժվար է գերագնահատել Համաշխարհային բանկի դերը գլոբալ խնդիրների լուծման եւ համաշխարհային մարտահրավերների հաղթահարման գործում, ներառյալ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են երկրներին ցուցաբերվող ֆինանսական օգնությունն ու աջակցությունը կառուցվածքային բարեփոխումներին, կոնսուլտացիաները մրցունակության բարձրացման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Եվրասիական տնտեսական միության գործունեության հանգուցային նպատակներինց մեկը անդամ պետությունների որակական եւ կայուն տնտեսական աճի ապահովումն է: Մեր՝ որպես վերազգային կարգավորիչ մարմնի խնդիրը, Միության երկրների տնտեսությունների համար ավելացված արժեքի ստեղծումն Է եւ այդ ոլորտներում ամենաժամանակակից իրավասությունների ու կարգավորող միջավայրի ձեւավորումը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը պատմել է, որ ներկայում Միության ինստիտուցիոնալ հիմքի ստեղծման փուլից անցում է իրականացվում դեպի երկրորդ եւ երրորդ մակարդակի փաստաթղթերի մշակումը՝ ընդհանուր շուկայի լիարժեք գործառման, միասնական, համաձայնեցված, կոորդինացված քաղաքականություն վարելու համար: «Մեր երկրների ջանքերը եւ Միության շրջանակներում դրանց համակարգումը թույլ տվեցին հաղթահարել 2015-2016 թվականների բարդ տնտեսական մարտահրավերները: 2017-2018 թվականներին Հանձնաժողովը գործարար ակտիվության աճ է կանխատեսում անդամ պետություններում եւ ամբողջ Միությունում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման պահպանվող մարտահրավերներին, որոնց Միությունը պատրաստ է օպերատիվորեն հակազդել, մենք ձեռնամուխ ենք եղել երկարաժամկետ նպատակների իրագործմանը, այդ թվում՝ երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների եւ տարածաշրջանային միավորումների հետ համագործակցության շրջանակներում»,-նշել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին Սիրիլ Մյուլլերը հայտարարել է, թե ուրախ Է հանդիպելու Տիգրան Սարգսյանի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի նոր դերում: Նա նշել է, որ ԵԱՏՀ-ի հետ համագործակցությունը «կարող Է բազմապատկել ԵԱՏՄ-ի առանձին երկրների հետ Համաշխարհային բանկի աշխատանքի արդյունքները»: ՀԲ-ի փոխնախագահը նաեւ ասել է, որ ինքը պաշտպանում է Համաշխարհային բանկի եւ ԵԱՏՀ-ի միջեւ հարաբերությունների ինստիտուցիոնալացման գաղափարը: Նրա խոսքով՝ դա տնտեսական աճի եւ կառուցվածքային վերափոխումների ապահովման ուղղությամբ կողմերի ավելի արդյունավետ աշխա տանքի հնարավորություն կտա: «Մենք չպետք Է սահմանափակվենք տեղեկատվության փոխանակմամբ, մենք համատեղ պետք Է մեր հարաբերությունները լրացնենք ավելի մեծ բովանդակությամբ»,-հայտարարել է Սիրիլ Մյուլլերը:

Տիգրան Սարգսյանը նաեւ մասնակցել Է ԱՄՆ-ի բիզնես-հանրակցության ներկայացուցիչների հետ կայացած ճաշկերույթին: Հանդիպումը կազմակերպվել Էր Ռուս-ամերիկյան գործարար խորհրդի աջակցությամբ: Դրան ներկա են եղել Coca-Cola-ի, AmGen-ի, Citigroup-ի եւ այլ ընկերությունների ղեկավար կառույցների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին տեղեկատվություն են տրամադրել Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսություններում կատարված ներդրումների մասին եւ իրենց առաջարկություններն են ներկայացրել փոխՍ ահավետ համագործակցության զարգացման վերաբերյալ:

Ամենաընթերցվածը