Samsung ընկերությունը դադարեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը

  • Բիզնես - 10 Հոկտեմբերի 2016, 11:16
Samsung Electronics հարավկորեական ընկերությունը հայտարարել է Galaxy Note 7 սմարթֆոնի արտադրությունը դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ ԶԼՄ-երում տեղեկատվություն հայտնվեց փոխարինված սարքերում տեղի ունեցած բռնկումների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է «Ռյոնհապ» գործակալությունը: Նրա տվյալներով՝ որոշումը ընկերությունն ընդունել է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում եւ Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը