Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթը՝ դեկտեմբերի 10-ից

  • Բիզնես - 20 Սեպտեմբերի 2016, 12:22
Այսօր «ԱրմՎինգս»  (ArmWings) Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը և «Բրասլզ Էըրլայնզ» ( Brussels Airlines) ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին  Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի համար:

Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ «ԱրմՎինգս»-ը նախաձեռնություն վերցրեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով տվյալ ավիափոխադրողին, առաջնային համարելով և՛ իր, և՛ ուղևորների պահանջները:

Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ( transit) գործառույթ, և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս: