Ջեսիկա Ալբայի ընկերության համար 1 միլիարդ դոլար են առաջարկել

  • Բիզնես - 16 Սեպտեմբերի 2016, 13:46
Unilever ընկերությունը քննարկում է դերասանուհի Ջեսիկա Ալբայի հիմնադրած էկոլոգիական լվացող միջոցներ արտադրող ընկերությունը գնելու հարցը և պատրաստ է վճարել 1 միլիարդ դոլար, տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Ալբայի Honest ընկերությունն արտադրում է էկոլոգիական տակդիրներ և հիգիենայի միջոցներ՝ ավելի քան 100 անուն ապրանք:

2015 թվականին ընկերությունը գնահատվել է 1.7 միլիարդ դոլար: WSJ-ն գրում է, որ Honest-ը տարեկան 300 միլիոն դոլար եկամուտ է ունենում: