ԱՄՆ-ը Deutsche Bank-ին առաջարկել է 14 մլրդ դոլար տուգանք վճարել

  • Բիզնես - 16 Սեպտեմբերի 2016, 12:06
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարծում Է, որ Deutsche Bank AG-ը պետք Է 14 միլիարդ դոլար վճարի մինչեւ 2008 թվականի վերջն ընկած շրջանում հիփոթեքային թղթերի գների մեքենայությունների գործով հայցերի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:  

Տուգանքի չափը, որը բարձր էր շուկայի սպասումներից, նախնական է, այն քննարկվել է Գերմանիայի խոշորագույն բանկի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ սկսված բանակցությունների ընթացքում:

Այդ նորությունից հետո սեպեմբերի 15-ի երեկոյան ԱՄՆ-ում կայացած սակարկություններում Deutsche-ի բաժնետոմսերը 7,4 տոկոսով  արժեզրկվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: