Էներգետիկայի բնագավառում համաշխարհային ներդրումները նվազել են մինչեւ 1,8 տրլն դոլար. ԷՄԳ

  • Բիզնես - 14 Սեպտեմբերի 2016, 15:13
2015 թվականին Էներգետիկայի հատվածում գլոբալ ներդրումները 2014 թվականի 2 տրիլիոն դոլարից կրճատվել են մինչեւ 1,8 տրիլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) «Համաշխարհային ներդրումներն Էներգետիկայի բնագավառում 2016 (World Energy Investment) ամենամյա վերլուծական զեկույցում: Գործակալությունը նշում է, որ հաշվետու ժամանակաշրջանում աճել են աշխարհի երկրների ներդրումներն «ավելի մաքուր Էներգիայի» աղբյուրների արտադրության բնագավառում, բայց ներդրողներին առաջվա պես պարզություն եւ որոշակիություն են անհրաժեշտ քաղաքական գործիչների կողմից:   

2015 թվականին Էներգետիկայի բնագավառում ամենախոշոր ներդրումներն, ինչպես եւ անցյալում, եղել են Չինաստանում՝ 315 միլիարդ դոլար: Միջոցները ներդրվել են ածխածինների ցածր պարունակությամբ Էներգիայի աղբյուրների արտադրության եւ Էներգաարդյունավետության բնագավառում:

ԱՄՆ-ի Էներգետիկական հատվածում ներդրումները կրճատվել են գրեթե 75 միլիարդ դոլարով՝ մինչեւ մոտավորապես 280 միլիարդ՝ նավթի գների նվազման եւ գնանկման ծախքերի պատճառով, ասված է ԷՄԳ-ի զեկույցում:       

Մերձավոր Արեւելքը եւ Ռուսաստանը 2015 թվականին առավել կայուններն են եղել Էներգետիկական հատվածում ծախսերի կրճատման նկատմամբ՝ արժույթի փոխարժեքի փոփոխման պատճառով արտադրության ծախքերի նվազման շնորհիվ: Դրա արդյունքում այդ երկրների նավթընկերություններին է բաժին ընկնում երկրաբանական հետախուզության բնագավառում ներդրումների ընդհանուր ծավալի մինչեւ 44 տոկոսը:   

Զեկույցում նշված Է, որ զարգացած երկրներն աստիճանաբար անցնում են ԷլեկտրաԷներգիայի նորաստեղծական աղբյուրների զարգացմանը՝ կրճատելով հնացած տեխնոլոգիաների վրա կատարվող ծախսերը: Այսպես, 2015 թվականին էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում ներդրումները կազմել են 313 միլիարդ դոլար, ինչը կազմում է Էներգիայի ընդհանուր ծախսերի գրեթե 20 տոկոսը:

Գազի Էլեկտրակայանների բնագավառում ներդրումները կրճատվել են գրեթե 40 տոկոսով: Ըստ որում Ասիայի շուկաներն առայժմ շարունակում են ներդրումներն ածխի Էներգետիկայի բնագավառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: