Bulgari-ն Կառլա Բրունիին փոխարինել Է Victoria's Secret-ի «հրեշտակով»

  • Բիզնես - 13 Սեպտեմբերի 2016, 16:47
Bulgari իտալական ոսկերչական տան նոր դեմքը դարձել Է ամերիկացի թոփ մոդել եւ Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկը՝ Լիլի Օլդրիջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Harper's Bazaar-ը: Ավելի վաղ մակնիշը ներկայացնում Էր Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը՝ Կառլա Բրունին:

Տան գլխավոր տնօրեն Ժան Քրիստոֆ Բաբենի խոսքով՝ չնայած այն բանին, որ Օլդրիջն իտալուհի չԷ, այն իդեալական կերպով  փոխանցում Է Bulgari-ի «հռոմեական պերճանքի» ոգին:

Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:

Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը:

Ամերիկացի թոփ մոդել Լիլի Օլդրիջը 2010 թվականից Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկն Է: Օլդրիջի լուսանկարները հայտնվել են այնպիսի հանդեսների շապիկներին, ինչպիսիք են Glamour-ը, Cosmopolitan-ը, Teen Vogue-ն եւ ուրիշներ: