ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻՆ Ասիական Զարգացման Բանկի կողմից շնորհվեց առաջատարի մրցանակը

  • Բիզնես - 13 Սեպտեմբերի 2016, 15:42
Սեպտեմբերի 6-ից 9-ը Սինգապուրում կայացավ Global Trade Review ամենամյա GTR Asia Trade և Treasury Week 2016 սեպտեմբերյան համաժողովը, որի ընթացքում Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկրորդ տարեկան մրցանակաբաշխության ընթացքում որպես հայաստանյան առաջատար գործընկեր ճանաչվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ:

«Հայաստանում Առաջատար Գործընկեր Բանկ» մրցանակը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ներկայացուցչին շնորհեց ԱԶԲ Առևտրի ֆինանսավորման ղեկավար Սթիվեն Բեքը` շնորհակալություն հայտնելով Բանկի ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար: