Աշխարհի ամենահարուստ մարդը Օրտեգան է

  • Բիզնես - 10 Սեպտեմբերի 2016, 15:56
Փոխվել է Ֆորբսի միլիարդատերերի ցուցակի առաջին համարը: Իսպանացի Ամանսիո Օրտեգան շրջանցել է ամերիկացի Բիլ Գեյթսին և այժմ աշխարհի ամենահարուստ մարդն է: Նրա կարողությունը 78 միլիարդ դոլար է՝ 100 միլիոն դոլարով ավելի, քան Գեյթսինը:

Օրտեգան Inditex հոլդինգի հիմնադիրն է, որի կազմում են Zara, Pull&Bear, Massimo Dutti ապրանքանիշերը: