Ինչ կատարվեց Հայաստանում. Իրավիճակը կարող է զարգանալ լարված սցենարով

  • Հարթակ - 29 Դեկտեմբերի 2017, 22:56

Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Էդգար Վարդանյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանում անցնող տարում ներքաղաքական իրադարձությունների եւ նոր տարվա քաղաքական ինտրիգների մասին:

Ինչ կատարվեց Հայաստանում նոր խորհրդարանի ձեւավորումով: Էդգար Վարդանյանը խոսել է խորհրդարանի ընտրության առանձնահատկության, նաեւ Հայաստանում ընդդիմության նոր խնդիրների եւ անելիքների, նոր մոտեցումների անհրաժեշտության մասին: Նա բերում է Արեւելյան Եվրոպայի ընդդիմությունների օրինակը, որոնք որոշակի հաջողությունների հասան մարտավարական ճկունության շնորհիվ՝ սկսած ԽՍՀՄ ազդեցության ժամանակներից, մինչեւ հետսովետական շրջան: Արդյոք Հայաստանի ընդդիմադիր ուժերին չարժե առաջնորդվել ավելի փոքր խնդիրների շուրջ հանրության հետ գործակցելու եւ պայմանավորվելու մոտեցումով, հրաժարվելով իշխանափոխության անիրատեսական հեռանկարի շուրջ կառուցված մարտավարությունից:

Հայաստանում կա ընդդիմադիր ուժ, որն ըստ քաղաքագետի նվազագույնը փորձում է ցուցաբերել այդ ճկունությունը եւ հանրությանն առաջարկել այլ մոտեցումներ:

Մեկ այլ՝ Չիլիի օրինակն էլ Էդգար Վարդանյանը բերում է արդեն Սերժ Սարգսյանի Սահմանադրություն փոխելու, վարչապետ չլինելու մասին նրա հայտարարության, ներկայում սակայն անորոշության եւ ըստ այդմ նրա վարչապետ դառնալու հեռանկարի մասին խոսակցություններն ավելի ու ավելի գեներացնելու համատեքստում: Ինչ արեց Պինոչետը Չիլիում, որը կարող է որոշակի նմանություն ունենալ Հայաստանում Սերժ Սարգսյանի վարքագծի հետ: Ինչ արեց Չիլիի հասարակությունը, եւ ինչ կանի Հայաստանի հանրությունը, եթե Սերժ Սարգսյանը հայտարարի վարչապետ լինելու մասին: Էդգար Վարդանյանի գնահատմամբ այստեղ իրավիճակը կարող է զարգանալ լարված սցենարով:

Այդուհանդերձ կա՞ արդեն որոշում, թե՞ իշխանությունն ինքն էլ իսկապես անորոշ վիճակում է: Քաղաքագետը հայտնել է իր պատկերացումն իրավիճակի վերաբերյալ, ասելով նաեւ, թե ինչը կլինի ներքաղաքական զարգացումների առանցքը 2018 թվականին:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Ամենաընթերցվածը