Հայաստանն ուշացել է. իրավիճակը անդունդի եզրին է

  • Հարթակ - 10 Նոյեմբերի 2017, 20:18

Հարթակ հաղորդման հյուրը ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի մասին, որն ըստ մասնագետի մոտեցել է անդունդի եզրին, երբ շատ մոտ է գլորվելու վտանգը:

Արտակ Մարկոսյանը դրական է գնահատում, որ իշխանությունը արձանագրել է խնդրին ու հայտարարել դրա լուծմանն ուղղված քայլերի մասին: Միեւնույն ժամանակ, փորձագետը նկատում է, որ ամեն ինչ կախված է կոնկրետ գործողություններից՝ կլինե՞ն դրանք, թե՞ կլինի հերթական խոսակցությունը, ավելի շատ քարոզչական նպատակի միտված:

Ինչ վերաբերում է 2040 թվականին 4 միլիոն բնակչություն ունենալու մասին Սերժ Սարգսյանի հռչակած նպատակին, ապա ժողովրդագրագետը կարծում է, որ նույնիսկ կարեւոր էլ չէ դրա թվային արձանագրումը, շատ կարեւոր է, որ Հայաստանում սկսեն փոխվել ժողովրդագրական միտումները, Հայաստանը սկսի ժողովրդագրական քաղաքականություն վարելը՝ համակարգված, հստակ, բոլոր անհրաժեշտ ուղղություններով, հաշվի առնելով յուրքանչյուր հարց, որ կարող է թվալ մանրուք, սակայն ունի ահռելի նշանակություն:

Մարկոսյանը նշում է, որ Հայաստանի ծնելիության անկման ցուցանիշը ներկայում հասել է բավական վտանգավոր մակարդակի, եւ անհրաժեշտ է առաջին հերթին խթանել ծնելիությունը: Նա նշում է, որ Հայաստանը լրջորեն հետ է մնում Ադրբեջանից:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Ամենաընթերցվածը