Քրդական հանրաքվեից հետո Հայաստանի առաջին քայլը

  • Հարթակ - 28 Սեպտեմբերի 2017, 20:52

Հարթակ հաղորդաշարի հյուրը արաբագետ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչության բաժնի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին:

Սարգիս Գրիգորյանը անդրադարձել է հանրաքվեից հետո զարգացումների հեռանկարին, տարածաշրջանում ներգրավված դերակատարներին, նրանց շահագրգռություններին եւ անկախ Քուրդիստանի հեռանկարի հանդեպ վերաբերմունքին:

Իրան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա, Իսրայել, Իրաք: Ինչպես են այդ պետությունները դիրքավորվում կամ դիրքավորվելու, որքանով է նրանց ձեռնտու անկախ Քուրդիստանը կամ վտանգ, ով է շահագրգռված տարածաշրջանում ապակայունացման նոր օջախ ստեղծելով եւ ում է անհրաժեշտ կայունությունը:

Սարգիս Գրիգորյանը խոսել է նաեւ Հայաստանի անելիքի մասին, մասնավորապես մատնանշելով, թե որը պետք է լինի Հայաստանի առաջին քայլը, որ պետք է կատարել հնարավորինս արագ: Այլ հարցերում Սարգիս Գրիգորյանը շտապողականությունը համարում է անցանկալի եւ Հայաստանի համար կարեւոր է դիտարկում դադարն ու իրավիճակի զարգացումներին ուշադիր հետեւելը, առանց հապճեպ քայլերի:

Գրիգորյանը թվարկում է Հայաստանի համար նոր իրավիճակի ռիսկերը եւ հնարավորությունները: Փորձագետի մոտեցումներն ու գնահատականները մանրամասն՝ հաղորդման տեսագրությունում:

Ամենաընթերցվածը