Չինաստանը Հայաստանից սկսում է լայն խաղ. տարածաշրջանի նոր դասավորությունը

  • Հարթակ - 07 Սեպտեմբերի 2017, 19:55

Հարթակ հաղորդաշարի հյուրը Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի՝ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ խոսել է տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, Հայաստանի հետ դրանց առնչության, ազդեցության, հեռանկարների մասին:

Տարածաշրջանային անվտանգության համակարգի ինչպիսի տրանսֆորմացիա է ենթադրում Վրաստանում ՆԱՏՕ ինստիտուցիոնալ ներկայության աճը, ինչ հեռանկար եւ դերակատարում է այդ տրանսֆորմացիան ենթադրում Հայաստանի համար: Այդ համատեքստում ինչպիսին է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա վրա Վրաստանում օրերս տեղի ունեցած զորավարժությանը մասնակցելուց Հայաստանի հրաժարումը:

Նոր խաղացող Կովկասում՝ Չինաստան, որը Հայաստանում կառուցում է Եվրասիայում իր տարածքով երկրորդ մեծ դեսպանատունը: Ինչ դեր է ունենալու Չինաստանը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական առումով եւ արդյոք այդ դերը որեւէ պահից չի ենթադրելու Չինաստանի առնչություն ղարաբաղյան խնդրին:

Պեկինի շահագրգռությունը Հայաստանի անվտանգությունը բարձրացնելու հարցում, որպես տարածաշրջանային կայունության գրավական: Բենիամին Պողոսյանն անդրադարձել է այդ հարցերին, ներկայացրել դիտարկումներն ու հեռանկարի մասին պատկերացումներն ու գնահատականներ:

Անդրադարձ է կատարվել ղարաբաղյան խնդրում սպասումներին եւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը:

Բենիամին Պողոսյանի դիտարկումներն ու գնահատականները մանրամազն՝ հաղորդման տեսագրության մեջ

Ամենաընթերցվածը