Պետք է գնալ կոնկրետ հասկանալ, թե ինչու է արտագաղթել մարդը. բաժանիր, որ լուծես

  • Հարթակ - 09 Օգոստոսի 2017, 19:04

Հարթակ հաղորդաշարի հյուրը տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ փոխնախարար Վարազդատ Կարապետյանն է: Հակոբ Բադալյանը նրա հետ զրուցել է Հայաստանում համաչափ զարգացման, համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրների եւ հեռանկարների մասին:

Վարազդատ Կարապետյանը կարծում է, որ համայնքային զարգացումը պահանջում է իշխանության եւ ռեսուրսների ապակենտրոնացում, միաժամանակ նաեւ ներկայում հաջողակ ու արդյունավետ համայնքների գործունեության եւ հաջողությունների հնարավորինս համադրում, որպեսզի դրանք չլինեն լոկալ դրսեւորումներ, այլ ունենան գեներատիվ էֆեկտ նաեւ ընդհանուր համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման գործում:

Փոխնախարարը նշում է նաեւ, որ ներկայում քննարկման փուլում է մարզպետարանների հարցը՝ ինչ անել այդ օղակների հետ, ինչ փոխել, ինչպես փոխել, որ դրանք լինեն արդյունավետ:

Վարազդատ Կարապետյանը կարեւոր է համարում համայնքներում միջին խավի ձեւավորումը, ինչն աստիճանաբար կբերի հակակշիռների մեխանիզմների ձեւավորման նաեւ կառավարման քաղաքական բաղադրիչների գործունեության մասով:

Կարապետյանը համայնքային կառավարման արդյունավետության բարձրացմանը միտված գործողությունները կարեւոր է համարում նաեւ արտագաղթի խնդրի լուծման առումով: Նա ասում է, որ խնդիրը մի մեծ ամբողջականություն դիտարկելու դեպքում չի երեւում լուծումը, բայց երբ այն բաժանում ենք մասերի, արդեն տեսանելի են դառնում շատ կոնկրետ լուծումները, քայ առ քայլ:

Կարապետյանը մատնանշում է արտագաղթի խնդրին արձագանքի համայնքային կոնկրետ մոդել:

Մանրամասները՝ հաղորդման տեսագրությունում

Ամենաընթերցվածը