Իրավիճակն ավելի է սրվելու. Ռուսաստանը ժամանակ չունի եւ արագացնում է Ադրբեջանին

  • Հարթակ - 14 Հուլիսի 2017, 09:08

Հարթակ հաղորդաշարի հյուրը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն է: Նա խոսել է ղարաբաղյան խնդրի շուրջ առկա վիճակի եւ հետագա հնարավոր զարգացումների մասին:

Արման Մելիքյանի կարծիքով, հայկական կողմը քաղաքական սկզբունքի առումով պարտվող դիրքում է, որովհետեւ երկու տասնամյակ է, ինչ փաստացի համաձայնություն է տալիս տարածքների վերադարձին, այդպիսով Ադրբեջանին հնարավորություն տալով ներկայացնել հայկական կողմն իբրեւ ագրեսոր եւ դրա հիմքով շարունակել հրադադարի խախտումները:

Արման Մելիքյանը կարծում է, որ հայկական կողմը պարտավոր է դուրս գալ երկու տասնամյակների այդ կարծրատիպերից եւ հրաժարվել տարածքների վերադարձ ենթադրող սկզբունքից: Նրա կարծիքով, դա ոչ միայն հնարավոր է անել, այլ հնարավոր է անել նաեւ դրանում ներառելով Մինսկի խմբի համանաագահ երեք երկրների շահը:

Արման Մելիքյանը կարծում է, որ Ռուսաստանը տեսանելի ապագայում կարող է պարզապես հեռանալ տարածաշրջանից, եւ Հայաստանը պետք է գործի:

Մելիքյանն անդրադարձել է Արցախի խնդրի հանդեպ Հայաստանի քաղաքական դաշտի վերաբերմունքին կամ մոտեցումներին, իսկ ավելի շուտ դրա բացակայությանը: Նա խոսել է նաեւ Բակո Սահակյանի ԼՂՀ նախագահի պաշտոնում փաստորեն երրորդ անգամ առաջադրվելու մասին:

Մանրամասները տեսանյութում

Ամենաընթերցվածը