Ո՞րն է Սերժ Սարգսյանի նպատակը՝ Ծառուկյանին գահընկեց անե՞լը, թե՞ ԲՀԿ-ի լուծարումը

  • Հարթակ - 14 Փետրվարի 2015, 23:49

Հարթակ հաղորդաշարի հյուրեր՝ քաղաքական գործիչ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի և քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ քննարկել ենք ՀՀԿ-ԲՀԿ նոր հակամարտությունը, դրա պատճառներն ու հետևանքները: Ինչպես շատերն են բնորոշում՝ Հայաստանյան քաղաքական դաշտում երկրաշարժ տեղի ունեցավ, դեռ վաղուց ծավալվող հեռակա, սոցիալական ցանցերում մարտնչող ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը դարձավ բարձրագույն ղեկավարության քննարկման առարկա՝ որպես պետության կարևորագույն խնդիրներից մեկը: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «ողբերգություն է, ինչ-որ տեղ նաև զավեշտ, որ Գագիկ Ծա­ռուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի և, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»:



«Հարթակ» հաղորդաշարը հեռարձակվում է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան կազմակերպության օժանդակությամբ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18625: Հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և կարծիքները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։

Ամենաընթերցվածը